Վրաստան

Վրաստանի նախագահի նստավայրի վրա հարձակման գործով ձերբակալվածների թիվը հասել է 62-ի

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահի նստավայրի վրա հարձակման գործով ձերբակալվածների թիվը հասել է 62-ի

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է ևս 16 մարդու՝ կապված հոկտեմբերի 4-ին երկրի նախագահի աշխատակազմի շենքի վրա կատարված գրոհի հետ՝ այդպիսով գործին մեղսակիցների թիվը հասցնելով 62-ի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ ձերբակալվածները մեղադրվում են «ոստիկանի վրա հարձակման», «գույքի վնասման կամ ոչնչացման», «ստրատեգիական օբյեկտների զավթման կամ արգելափակման», «խմբային բռնության կազմակերպման, ղեկավարման կամ մասնակցության», ինչպես նաև «Վրաստանում սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական ​​իշխանության տապալման կոչերի» մեջ։

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո՝ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի երեկոյան, ցուցարարները փորձել են ներխուժել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի նստավայր՝ սկսելով «իշխանության փոխանցումը ժողովրդին»։ 

Իրավապահ մարմինները նրանց դեմ կիրառել են հատուկ միջոցներ և ջրցան մեքենաներ։ Բախումների հետևանքով վիրավորվել է մինչև 25 ոստիկան, որոնցից 15-ը հոսպիտալացվել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում