Հայաստանը շարունակում է հաստատուն մնալ խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանելու հարցում. ԱԳՆ-ն ՝ Հայ մամուլի օրվա առիթով
1 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակում է հաստատուն մնալ խոսքի և մամուլի ազատությունը որպես ժողովրդավարության հիմնարար հենասյուն պաշտպանելու հարցում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայ մամուլի օրվա առիթով գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-ի իր միկրոբլոգում:
«Այսօր հպարտությամբ նշում ենք Հայ մամուլի օրը՝ ի նշանավորումն 1794 թվականին հայկական առաջին պարբերականի հրատարակման։ Սա արտացոլում է լրագրության էական դերը՝ տեղեկացված և դիմացկուն հասարակության խթանման գործում։ Հայաստանը շարունակում է հաստատուն մնալ խոսքի և մամուլի ազատությունը որպես ժողովրդավարության հիմնարար հենասյուն պաշտպանելու հարցում»,-գրել է ԱԳՆ խոսնակը:
🗞️Today we proudly celebrate Armenian #Press Day, marking publication of 1st ARM periodical in 1794. This reflects vital role of journalism in fostering informed & resilient society.
— Ani Badalyan, 🇦🇲 MFA Spokesperson (@ArmSpoxMFA) October 16, 2025
🇦🇲remains steadfast in upholding freedom of speech & press as fundamental pillar of #democracy. pic.twitter.com/21WWuxz9EC