Հայաստան

ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է Արմեն Քթոյանի թեկնածությունը

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է Արմեն Քթոյանի թեկնածությունը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 13-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում նոր թեկնածուի հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արմեն Մամիկոնի Քթոյանի թեկնածությունը։

Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է Քթոյանի կենսագրությունը և աշխատանքային գործունեությունը։ 

Ելույթում թեկնածուն անդրադարձել է դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղություններին, ֆինանսական և բանկային համակարգերի կայունությանը, ինչպես նաև ներկայացրել է առաջացած մարտահրավերների լուծման իր տեսլականը։

Քթոյանը նշել է, որ պատրաստ է նպաստել ԿԲ օրակարգում նոր գերակայությունների ձևավորմանը։

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով փոխարժեքի տատանումների և դրամավարկային քաղաքականության թեմաներին։

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Արմեն Մամիկոնի Քթոյանի թեկնածությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում