Հարավային Կովկասում բացվում է խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության նոր էջ. Պարույր Հովհաննիսյան

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկմանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ գլոբալ զինաթափումը և չտարածումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից է։

Նա հավելել է, որ սովորական սպառազինությունների վերահսկման ամուր և արդյունավետ ռեժիմը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների հետ մեկտեղ կարևոր են միջազգային և տարածաշրջանային մակարդակներում խաղաղության պահպանման համար։ 

Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրմամբ ձեռք բերված առաջընթացը վերահաստատել է վստահությունն առ այն, որ Հարավային Կովկասում բացվում է խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության նոր էջ։ 

Հայերեն العربية English Español ქართული Русский Türkçe

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար