Որուգվայում ՀՀ դեսպանը և Մոնտեվիդեոյի քաղաքապետը քննարկել են երկկողմ կապերի խորացման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Որուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Մոնտեվիդեոյի քաղաքապետ Մարիո Բերգարայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հնարավորություններին, այդ թվում՝ Երևանի և Մոնտեվիդեոյի միջև ինստիտուցիոնալ համագործակցության հաստատման հեռանկարներին: 

«Դեսպան Գևորգյանն ու քաղաքապետ Բերգարան բարձր են գնահատել ուրուգվայահայ համայնքի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Հայերեն English Español Français Русский