Վրաստան

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է հոկտեմբերի 4-ի անկարգությունների 44 կազմակերպչի ու մասնակցի

1 րոպեի ընթերցում

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է հոկտեմբերի 4-ի անկարգությունների 44 կազմակերպչի ու մասնակցի

Ոստիկանությունը ձերբակալել է ևս ութ անձի, որոնք կապված են Թբիլիսիում հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ, երբ քաղաքացիների բազմությունը փորձել էր գրոհել նախագահական նստավայրի վրա: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

«Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ կապված ձերբակալվել է 44 մարդ, ևս չորսը հետախուզման մեջ են», - ասել է Դարախվելիձեն։

Նա նշել է, որ «ագրեսիվորեն տրամադրված քաղաքացիների» ձերբակալությունների համար հիմք են դարձել հեռուստաալիքների տեսագրություններն ու տեսառեպորտաժները:

Հոկտեմբերի 4-ին տեղական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վնասել են Թբիլիսիում նախագահական նստավայրի ցանկապատերը և փորձել են ներս մտնել։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում