ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Տաջիկստանում է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դուշանբեի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռոսուլզոդան:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Հայերեն English Español Français Русский Türkçe 中文