Հայտարարվել է գրականության Նոբելյան մրցանակի հաղթողի անունը
3 րոպեի ընթերցում

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան 2025 թվականին գրականության Նոբելյան մրցանակը շնորհել է հունգարացի գրող Լասլո Կրասնահորկայիին:
BREAKING NEWS
— The Nobel Prize (@NobelPrize) October 9, 2025
The 2025 #NobelPrize in Literature is awarded to the Hungarian author László Krasznahorkai “for his compelling and visionary oeuvre that, in the midst of apocalyptic terror, reaffirms the power of art.” pic.twitter.com/vVaW1zkWPS
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է, որ մրցանակը 71-ամյա գրողին է շնորհվում «համոզիչ և վիզիոներական աշխատանքի համար, որը ապոկալիպտիկ սարսափի մեջ վերահաստատում է արվեստի ուժը»։
Լասլո Կրասնահորկային 2015 թվականին արժանացել է նաև Բուքերյան միջազգային մրցանակի:
Կրասնոհորկայիի ստեղծագործություններից են «Սատանայական տանգո», «Դիմադրության մելանխոլիա», «Հյուսիսից՝ լեռ, հարավից՝ լիճ, արևելքից՝ ճանապարհ, արևմուտքից՝ գետ», «Անդրերկրային ավերածություն և տխրություն», «Վերջին գայլը» վեպերը:
Նոբելյան կոմիտեի Facebook-յան էջում առանձնացվում է նաև Ֆիբոնաչիի հաջորդականությամբ դասավորված 17 պատմվածքների ժողովածուն՝ «գեղեցկության և գեղարվեստական ստեղծագործության դերի մասին՝ կուրության և անկայունության աշխարհում»:
Հոկտեմբերի 8-ին քիմիայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակի են արժանացել Սուսումու Կիտագավան, Ռիչարդ Ռոբսոնը և Օմար Յաղին՝ «մետաղաօրգանական կաղապարների մշակման համար»:
Հոկտեմբերի 7-ին ֆիզիկայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջոն Քլարկին, Միշել Հ. Դևորեին և Ջոն Մ. Մարտինիսին՝ «էլեկտրական շղթայում մակրոսկոպիկ քվանտային մեխանիկական թունելավորման և էներգիայի քվանտացման հայտնաբերման համար»։
Իսկ հոկտեմբերի 6-ին բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին՝ «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։