Վրաստան

Վրաստանի նախագահի նստավայրը գրավելու փորձի համար ձերբակալված 36 անձանց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահի նստավայրը գրավելու փորձի համար ձերբակալված 36 անձանց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական նստավայրը գրավելու փորձին մասնակցելու համար ձերբակալված 36 անձանց մեծ մասին արդեն մեղադրանք է առաջադրվել: Առաջիկայում նրանք կկանգնեն դատարանի առաջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, ընդդիմադիր ակտիվիստ Նանա Սանդերին, որը ներկայում նախնական կալանքի տակ է, մեղադրանք է առաջադրվել խմբային բռնություն կազմակերպելու և Թբիլիսիում ռազմավարական օբյեկտ գրավելու փորձ կատարելու համար։ «Սոցիալական ցանցերի միջոցով Սանդերը ակտիվորեն բռնության կոչ է արել, մոբիլիզացրել է միջոցներ անկարգությունների մասնակիցների համար համապատասխան սարքավորումներ և որոշակի միջոցներ գնելու նպատակով և նրանց հրաման է տվել դիմադրել իրավապահ մարմիններին», - ասվում է դատախազության հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 4-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ տեղական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վնասել են Թբիլիսիում նախագահական նստավայրի ցանկապատերը և փորձել են ներս մտնել։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում