Բրիտանիան և Հնդկաստանը խորացնում են պաշտպանական համագործակցությունը. շուրջ կես մլրդ դոլարի նոր պայմանագիր է կնքվել

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան 350 միլիոն ֆունտ ստեռլինգի (468 միլիոն դոլար) պայմանագիր է կնքել Հնդկաստանի հետ՝ այդ երկրի բանակին բրիտանական արտադրության թեթև հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, կառավարությունը գործարքի վերաբերյալ հայտարարությունն արել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Մումբայում կայացած հանդիպմանը զուգընթաց։

Պաշտպանական համաձայնագրի վերաբերյալ բրիտանական կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Հյուսիսային Իռլանդիայում Thales ընկերության կողմից արտադրվող թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռների նոր պայմանագիրը կապահովի 700 աշխատատեղ այն գործարանում, որն այժմ նույն զենքն է արտադրում Ուկրաինայի համար։

Քիր Սթարմերի հետ հանդիպումից հետո Հնդկաստանի վարչապետ Մոդին հայտարարել է, որ երկու երկրներն իրենց հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի տարբեր ոլորտներում՝ պաշտպանությունից և անվտանգությունից մինչև կրթություն և նորարարություն։ Նա ընդգծել է, որ Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի միջև խորացել է պաշտպանական համագործակցությունը։ «Մենք շարժվում ենք դեպի համատեղ ռազմական արտադրություն և երկու երկրների պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրում», - ասել է նա։

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ