Հայաստան

ՄՊՀ-ում քննարկում է տեղի ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ՄՊՀ-ում քննարկում է տեղի ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում նախօրեին հրավիրվել էր հանդիպում Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (Amcham) տնօրենների խորհրդի անդամների կողմից բարձրացված տնտեսական մրցակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։  Հանդիպմանը մասնակցում էին նաև էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներն իրենց առաջարկներն են ներկայացրել  հանձնաժողովի դերի և լիազորությունների  վերաբերյալ՝  որպես անկախ    և հավասարակշռող մարմին,    պետական գնումների  գործընթացի, պետության կողմից բաժնեմասերի ձեռքբերման, տնտեսավարողներին արտոնությունների և պետական օժանդակությունների տրամադրման նկատմամբ վերահսկողական գործառույթներ իրականացնելու առնչությամբ։ 

ՄՍՇՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը  ներկայացրել է հանձնաժողովի կողմից նշված ուղղություններով իրականացված աշխատանքները և ձեռքբերումները՝ ընդգծելով, որ հանձնաժողովը միշտ բաց է լավարկման առաջարկները քննարկելու համար և պատարաստակամ է խորացնել համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ։

Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքները բարձրացված հարցերի ուղղությամբ՝ գտնելու  հանրային շահի պաշտպանության լավագույն լուծումներ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում