ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպումներ է ունեցել Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության համաժողովի շրջանակում

2 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության Ղեկավար կոմիտեի նիստին։ ՀՀ կառավարությունն այս տարի պաշտոնապես դարձել է Ղեկավար կոմիտեի անդամ։ Կոմիտեն հանդիսանում է բաց կառավարման քաղաքականությունների մշակման մարմին և կազմված է 11 կառավարություններից և 11 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ  Հարությունյանը և ՀՀ պետական համակարգի ներկայացուցիչները հանդիպել են Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության գործադիր տնօրեն Այդան Էյակուզի և թիմի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի առաջընթացը ԲԿԳ նախաձեռնության շրջանակում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի համակարգի կատարելագործման, իրական շահառուների բացահայտման, նվերների և պետական գնումների թափանցիկության, մասնակցային բյուջետավորման, հանրային ներգրավման ինստիտուցիոնալ մեխանիզմների, ռազմավարական հաղորդակցության, թվայնացման, ինչպես նաև տեղական մակարդակում ժողովրդավարության ամրապնդման ոլորտներում։

ԲԿԳ գործադիր տնօրեն Այդան Էյակուզին բարձր է գնահատել Հայաստանի շարունակական առաջընթացը ժողովրդավարական սկզբունքների պահպանման և զարգացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ դա տեղի է ունենում համաշխարհային մակարդակով առկա բարդ մարտահրավերների պայմաններում, որոնք ազդում են անգամ կայացած ժողովրդավարությունների վրա։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են նաև ապատեղեկատվության և տեղեկատվական միջավայրում նկատվող տարբեր չարաշահումների գլոբալ մարտահրավերները։ Կողմերը կարևորել են կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների միջև շարունակական համագործակցությունը՝ նման մարտահրավերները հաղթահարելու և ժողովրդավարական կառավարման արժեքները պաշտպանելու նպատակով։

Հայերեն العربية Русский

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին