Airbus-ի A320-ն առաջ է անցել Boeing 737-ից՝ դառնալով աշխարհի ամենապահանջված ինքնաթիռը
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիական Airbus ավիաշինական ընկերության A320 ինքնաթիռը դարձել է պատմության մեջ ամենամեծ պահանջարկ ունեցող ինքնաթիռը՝ Boeing 737-ին դուրս մղելով առաջատարի դիրքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ըստ Մեծ Բրիտանիայում տեղակայված Cirium ավիացիոն վերլուծական ընկերության տվյալների՝ եվրոպական Airbus-ը հոկտեմբերի 7-ին հաղթահարեց կարևոր առևտրային արգելքը, երբ նրա A320 ընտանիքի ինքնաթիռները գերազանցեցին Boeing 737-ին և դարձան պատմության մեջ ամենաշատ մատակարարված ռեակտիվ ինքնաթիռները։
Airbus A320-ը սկսել է շահագործվել 1988 թվականից և այդ ժամանակից ի վեր նրա ընդհանուր մատակարարումների թիվը հասել է 12 260 միավորի։ Արդյունքում Boeing-ը կորցրել է առաջատարի դիրքը, որը պահպանում էր մի քանի տասնամյակ։
Airbus ընկերությունը չի պատասխանել մեկնաբանության վերաբերյալ գործակալության հարցմանը։
Airbus-ն աշխարհի խոշորագույն ավիատիեզերական և պաշտպանական ձեռնարկություններից մեկն է։ Այն բաղկացած է մարդատար ինքնաթիռներ թողարկող Airbus SAS ստորաբաժանումից, Airbus Defence and Space և Airbus Helicopters ստորաբաժանումներից։
Այժմ ընկերությունն ընդլայնում է արտադրությունն ԱՄՆ-ում և Չինաստանում։