Երբ գիտությունը դառնում է տոն․ «Գիտության շաբաթ. Հայաստան 2025»-ը միավորեց գիտությունը, տեխնոլոգիան ու ստեղծարարությունը

6 րոպեի ընթերցում

Երբեմն գիտության հետաքրքիր աշխարհը բացահայտելը շատ բարդ է թվում: Մարդիկ հաճախ չեն էլ պատկերացնում, որ այն, ինչ մեր շուրջն է, հենց գիտություն է: Այսօր գիտությունը գնահատող մարդկանց շնորհիվ ոչ թե գիտության օր է նշվում, այլ արդեն մի ամբողջ շաբաթ:

«Գիտության շաբաթ. Հայաստան 2025» նախաձեռնությունը Երևանում մեկ շաբաթ իսկական իրարանցում էր ստեղծել։ Միջոցառման նպատակն էր գիտությունը, ճարտարագիտությունն ու ստեղծարարությունը ավելի մոտեցնել հասարակությանը՝ ընդգծելով վերջիններիս նշանակությունը երկրի զարգացման գործում։ 

«Գիտուժ»-ի հանրայնացման և հասարակայնության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ գաղափարը ծնվել է հինգ տարի առաջ․ այն ժամանակ «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել էր ակտիվորեն լուսաբանել գիտությունը՝ փորձելով լրացնել մեդիայի բացը։ 

«Գիտությունը հաճախ ներկայացվում էր ոչ պրոֆեսիոնալ ձևով, մինչդեռ այն պահանջում է ճշգրտություն և գիտնականների հետ սերտ համագործակցություն։ Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք մեդիաներին օգնել թեմայի խորքային լուսաբանման հարցում: Սակայն միայն մեդիային աջակցելը բավարար չէր։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա գիտության դերը իր կյանքում։ Բժշկական ծառայություններից մինչև մեքենա վարել կամ սմարթֆոնի օգտագործում՝ ամեն ինչ գիտության արդյունք է։ Իսկ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծումը կախված է նրանից, թե ինչպիսի գիտական ու ճարտարագիտական մարդկային կապիտալ կձևավորվի այստեղ»,- ընդգծեց նա:

Նախաձեռնողներն ուսումնասիրել են միջազգային փորձն այն երկրներում, որտեղ գիտության շաբաթն արդեն տասնամյակների ավանդույթ ունի։ «Այլ երկրներում գիտության հանրահռչակումը կատարվում է ինստիտուցիոնալ մակարդակով։ Մենք հասկացանք, որ անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որը կհամախմբի գիտական, կրթական ու ստեղծարար համայնքներին, կօգնի նրանց բովանդակության զարգացման հարցում և կդարձնի գիտությունը հասանելի հասարակությանը»,- ասաց Լիլիթ Մարգարյանը:

Այս տարի գիտության շաբաթը կազմակերպվել էր՝ համագործակցելով թե՛ պետական կառույցների, թե՛ Երևանի քաղաքապետարանի, թե՛ միջազգային և տեղական գործընկերների հետ։ 

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ կան ընկերություններ, որոնք իրենց գործունեության կարևոր մասն են համարում Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների զարգացանը նպաստելը։  

«Ամերիաբանկի հետ համագործակցությունը առանձնապես կարևոր եմ համարում, քանի որ այն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում հետևողականորեն խթանում է կրթության զարգացումը Հայաստանում։ Ամերիաբանկի աջակցությունը «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» նախաձեռնությանը նպաստում է գիտության հանրայնացմանը՝ ընդգծելով, որ հենց դա է առաջընթացի հիմնաքարը»,-ընդգծեց  Լիլիթ Մարգարյանը։  

Նախորդ տարի Ամերիաբանկի հաճախորդները միավորվեցին «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շուրջ, որի շրջանակում նրանց քվեարկությամբ 8 ոլորտներից ընտրվեցին երկուսը` երեխաների առողջություն (54.9%) ու կրթություն (19.5%): Մանրակրկիտ դիտարկման արդյունքում ավելի քան 80 հայտից ընտրվեց 15-ը, որոնք կյանքի  են կոչվում Ամերիաբանկի տրամադրած 100 մլն դրամ աջակցությամբ։ «Գիտության շաբաթ. Հայաստան 2025» նախաձեռնությունն այդ ծրագրերից մեկն էր։

Ի դեպ, Ամերիաբանկը փառատոնի այցելուներին առաջարկում էր տեղափոխվել ապագա։ Մեծ ու փոքր այցելուները անհամբեր սպասում էին Ամերիաբանկի Photobooth-ի մոտ՝ AI-ի միջոցով իրենց գիտաֆանտաստիկ նկարներն ունենալու համար։ 

Այս տարվա գիտության շաբաթը կրկին ներառում էր երկու հիմնական բաղադրիչ՝ փառատոն երեք բլոկերով և ապակենտրոնացված միջոցառումներ։ Անցյալ տարի դրանց մասնակցել էին շուրջ 200 դպրոց ու մանկապարտեզ, իսկ այս տարի՝ ըստ կազմակերպիչների, այդ թիվը կրկնապատկվել է:

Փառատոնի այցելու վեցամյա Տիգրանը, որը հստակ գիտեր, որ ուսուցիչ է դառնալու, «Գիտության շաբաթ. Հայաստան 2025»-ի տաղավարներում պտտվելով և ծանոթանալով գիտության տարբեր ճյուղերին՝ տրանսֆորմացրել է նաև իր երազանքը։ Նա շատ էր հավանել տաղավարներում հանդիպած հետաքրքիր ռոբոտներն ու որոշել՝ դառնալու է ռոբոտաշինության ուսուցիչ:

Լիաննա Առաքելյանը փառատոնին այցելել էր 2 երեխաների հետ: Մեզ հետ զրույցում նա ընդգծեց նման միջոցառումների դերն ու կարևորությունը՝ երեխաներին գիտությանը առավել մոտեցնելու տեսանկյունից։

«Սա նաև շատ լավ հնարավորություն է, որ երեխաները ծանոթանան, ինչու չէ նաև իրենց աչքով տեսնեն, հպվեն այն ամենին, ինչի հնարավորությունը տալիս է գիտությունը: Ինչպես նաև զարգանալու և ուսման մեջ հետագայում ընտրություն կատարելու հարցում սա շատ մեծ դեր ունի, այստեղ նրանք ծանոթանում են մի շարք մասնագիտությունների հետ»,-ասաց նա։

Դե ինչ, կարելի է հստակ ասել, որ «Գիտության շաբաթ. Հայաստան 2025»-ը քայլ առ քայլ դառնում է ամենամյա ու ինստիտուցիոնալ հարթակ։ Այն նպատակ ունի ոչ միայն հանրահռչակել գիտությունը, այլև ձևավորել արժեհամակարգ, որտեղ գիտությունը դիտարկվում է որպես ապագայի հիմք։

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի