Վրաստան

Վրաստանի դատախազությունը պետական հեղաշրջման կոչերի համար մեղադրանք է առաջադրել 5 ընդդիմադիր գործչի

1 րոպեի ընթերցում

Վրաստանի դատախազությունը պետական հեղաշրջման կոչերի համար մեղադրանք է առաջադրել 5 ընդդիմադիր գործչի

Վրաստանի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել 5 ընդդիմադիր գործչի նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 4-ի ընտրության օրը երկրում պետական հեղաշրջման ու իշխանության տապալման կոչերի համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի դատախազության պաշտոնական կայքը։

Մասնավորապես, մեղադրանքներ են առաջադրվել Պաատա Բուրչուլաձեին, Մուրթազ Զորդելավային, Իրակլի Նարդիլաձեին, Լաշա Բերիձեին, Պաատա Մանջգալաձեին։ 

Նրանք մեղադրվում են Վրաստանում սահմանադրական կարգի բռնի տապալման կոչերի, բռնի գործողություններ կազմակերպելու, դրանք ղեկավարելու ու դրանց մասնակցելու, ռազմավարական նշանակության հաստատությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձ կատարելու կամ այդ հաստատություններն արգելափակելու մեջ։ Նրանց սպառնում է մինչև 9 տարվա ազատազրկում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում