Էվերեստ լեռան վրա արգելափակված 350 զբոսաշրջիկ կարողացել է բարեհաջող իջնել

1 րոպեի ընթերցում

Էվերեստ լեռան արևելյան լանջին ձյան առատ տեղումների պատճառով արգելափակված 350 զբոսաշրջիկ փրկարարների գործողությունների արդյունքում կարողացել է անվտանգ իջնել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Չինաստանի պետական CCTV լրատվամիջոցը։

Եվս 200 մարդ շարունակում է մնալ Էվերեստի վրա։ Փրկարարները նրանց հետ կարողացել են կապ հաստատել։ Նշվում է, որ առաջիկայում նրանք էլ կկարողանան իջնել աշխարհի ամենաբարձր սարից, որտեղ արգելափակված են մնացել ավելի քան 4900 մետր բարձրության վրա։

Զբոսաշրջիկների ճանապարհն արգելափակվել է չնախատեսված սաստիկ ձյան պատճառով։

Փրկարարական աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր փրկարարներ, որոնք նաև մաքրում են փյան տեղումների պատճառով ծածկված ճանապարհները։ 

Աշխարհի ամենաբարձր գագաթը համարվող Էվերեստ լեռն ունի շուրջ 8850 մետր բարձրություն։

Հայերեն Русский

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 21/10/26

Ասիական ինդեքսներ - 21/10/26

Չգիտեմ՝ դա որքանով գործընկերային կլինի. Միրզոյանը՝ ՌԴ-ի կողմից գազի գնի հնարավոր բարձրացման մասին

Արարատ Միրզոյանին հայտնի չէ ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու կամ անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ

Մակրոնն անակնկալ այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

Այս հարցը դեռ ճշգրտման կարիք ունի. Միրզոյանը՝ ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով ԹՐԻՓՓ-ի ընթացակարգով անցնելու հնարավորության մասին

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Ռեզայի

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը