ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից՝ տարածելով նաև համապատասխան տեսանյութ։
«Մասնագետները կոչ են անում քաղաքացիներին չուշացնել ու օգտվել պատվաստվելու հնարավորությունից, քանի որ գրիպի շրջանը դեռ առջևում է»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ: