Երևան

Նորք-Մարաշի պուրակում տնկվել է շուրջ 500 հասուն ծառ և մշտադալար թուփ

1 րոպեի ընթերցում

Նորք-Մարաշի հանգստի գոտիներից մեկն ավելի կանաչապատ կլինի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Այծեմնիկ Ուրարտուի փողոցի վերջնամասում գտնվող պուրակում շուրջ 500 հասուն ծառ և մշտադալար թուփ է տնկվել: 

Ընթացիկ տարում Նորք-Մարաշում վերակառուցվել է նաև Ա. Արմենակյանի անվան հ. 26 հիմնական դպրոցի ֆուտբոլի դաշտը:

Ըստ աղբյուրի՝ Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում երևանցիների հանգստի համար ստեղծվում է նոր պուրակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում