Տնտեսություն

Հիփոթեքային վարկով եկամտահարկի վերադարձի շահառուներն ավելացել են 12 հազարով. գործադիրը լրացուցիչ գումար հատկացրեց ծրագրին

1 րոպեի ընթերցում

Հիփոթեքային վարկով եկամտահարկի վերադարձի շահառուներն ավելացել են 12 հազարով. գործադիրը լրացուցիչ գումար հատկացրեց ծրագրին

Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձի ծրագրից 2025 թվականին օգտվում է 62 հազար քաղաքացի՝ նախորդ տարվա 50 հազարի փոխարեն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 2-ի կառավարության նիստում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«12 հազարով շահառուների թվաքանակն աճել է և, շահառուների թվաքանակի աճով պայմանավորված, տարվա ընթացքում անհրաժեշտություն է եղել միջեռամսյակային վերաբաշխումներ կատարելու։ Մասնավորապես՝ 2025թ․ բյուջեով՝ 84 մլրդ ենք նախատեսած եղել և այդ 84 մլրդից արդեն 70 մլրդ ծախսել ենք»,- ասաց Հակոբյանը։

ՊԵԿ նախագահը նշեց՝ կառավարության քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է ևս 12․6 մլրդ դրամով ավելացնել տարեկան ծրագիրը՝ պետական բյուջեի առանձին ծրագրերի խնայողությունների հաշվին։

«Տարվա արդյունքում կհասնենք 97 մլրդ դրամի և կանխատեսվում է այս պահին մոտ 28 մլրդ դրամով ավելացում 2024թ․ համեմատ։ Նմանատիպ աճ երբևէ չի գրանցվել այս ծրագրի մեկնարկից ի վեր»,- նշեց ՊԵԿ նախագահը։

Էդուարդ Հակոբյանի խոսքով, ըստ վերլուծությունների, առաջիկա մեկ-երկու տարիներին աջակցության ծրագրի ծավալները կպահպանվեն նաև Երևանից դուրս իրականացվող շինարարությունների հաշվին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում