Եվրոպական երկրների ղեկավարները Կոպենհագենում կքննարկեն ԵՄ-ի պաշտպանության ամրապնդումը

1 րոպեի ընթերցում

Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները հոկտեմբերի 1-ին կհավաքվեն Կոպենհագենում՝ Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական նիստին, որը նվիրված կլինի ԵՄ-ի պաշտպանության ամրապնդման հարցերին և Ուկրաինային ցուցաբերվող օգնության մեծացմանը։   

«Մենք կկենտրոնանանք երկու ուղղության վրա՝ Եվրոպայի ընդհանուր պաշտպանական պատրաստվածության ամրապնդման և Ուկրաինային ցուցաբերվող աջակցության մեծացման վրա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան։

Նաև հաղորդվում է, որ Եվրոպայի պաշտպանության ամրապնդման ուղիների քննարկումն անցկացվելու է այդ թվում կապված վերջերս անօդաչուների կողմից ԵՄ-ի մի շարք երկրների օդային տարածության խախտումների հետ, որոնց համար պատասխանատվությունը Բրյուսելը դնում է Ռուսաստանի վրա։ 

Եվրոպական խորհուրդը համարում է, որ այդ միջադեպերը վկայում են այն մասին, որ ԵՄ-ն պետք է  արագացնի և ակտիվացնի ջանքերը՝ կառուցելու համար այնպիսի Եվրոպա, որը կարող է արդյունավետ և ինքնուրույն արձագանքել ընդհանուր սպառնալիքներին։

Հայերեն Русский

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ