Արսեն Թորոսյանն ու Տատյանա Մացուրան կարևորել են կանանց ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացներում

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանն ու Տատյանա Մացուրան կարևորել են կանանց ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացներում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը RISE 2025 համաժողովի շրջանակում հանդիպել է Սերբիայի` կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, գենդերային հավասարության և կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման հարցերով նախարար Տատյանա Մացուրայի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են կանանց ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացներում, աշխատանքային հավասար հնարավորությունների ստեղծումը, սոցիալական պաշտպանության մեխանիզմների բարելավումը, ինչպես նաև փորձի փոխանակումը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում:

Արսեն Թորոսյանը նաև մասնակցել է RISE 2025 համաժողովի` «Կանանց տնտեսական հզորացում» խորագրով պանելային քննարկմանը և հանդես եկել ելույթով՝ ընդգծելով կանանց տնտեսական ու քաղաքական անկախության խթանման կարևորությունը, ներկայացրել այս ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը:

ՀՀ ԱՍՀ նախարարը կարճատև զրույց է ունեցել նաև Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտի հետ

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում