Ճապոնիան Հայաստանին կտրամադրի շուրջ 1.7 մլն ԱՄՆ դոլար. Համբարձում Մաթևոսյանն ու Աոկի Յուտական համաձայնագիր են կնքել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական կնքել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը»։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, համաձայնագրով Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրում է շուրջ 1.7 մլն. ԱՄՆ դոլար, որը կուղղվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող օդի որակի մոնիթորինգի կայանների արդիականացման և սարքավորումների ձեռքբերման համար։

«Այս քայլը հնարավորություն կտա շարունակական և համակարգված ձևով զարգացնել օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը, բարձրացնել տվյալների որակի վերահսկողությունը, ամրապնդել կանխատեսումների հուսալիությունը և ապահովել առողջ ու կայուն միջավայրի ձևավորումը»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Համբարձում Մաթևոսյանը վստահեցրել է, որ համագործակցությունը կնպաստի ինչպես շրջակա միջավայրի պահպանությանը, այնպես էլ կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը, կայուն քաղաքների զարգացմանը և քաղաքացիների առողջության պահպանությանը։

Նա հավելել է, որ պետական ֆինանսավորմամբ 2024 թվականին արդեն ձեռք են բերվել երկու ժամանակակից ռեֆերենս դիտակայան, և Ճապոնիայի կառավարության այս դրամաշնորհը կարևոր շարունակություն է նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

Հայերեն العربية Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել