Իրավունք

Հանրային մեղադրողը միջնորդեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով

2 րոպեի ընթերցում

Հանրային մեղադրողը միջնորդեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը միջնորդեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ 

«Քննարկվող դեպքում մեղադրյալին մեղսագրվում է դիտավորությամբ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված միջին ծանրության հանցագործության կատարում։ Ելնելով պատժի նպատակներն ապահովելու արդարացի նկատառումներից՝ միջնորդում եմ Միքայել Աջապահյանին նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվարկելով նաև նրա կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հայտարարեց Բաղդասարյանը։  

Դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին, ժամը 17։30-ին։ 

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա կալանավորված է հունիսի 28-ից։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։   

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում