Եվրոպա

Շվեդիան ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Դանիային ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ կտրամադրի

1 րոպեի ընթերցում

Շվեդիան ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Դանիային ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ կտրամադրի

Շվեդիայի զինված ուժերը կաջակցեն Դանիային՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ռազմական միջոցներ տրամադրելով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Շվեդիայի զինված ուժերի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ նման որոշում է կայացվել  կառավարության կողմից՝ Կոպենհագենում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ընթացքում անվտանգության բարձրացման նպատակով։ 

Նշվում է, որ Որոշումը կայացվել է «Դանիայում անօդաչու սարքերի հետ կապված վերջերս տեղի ունեցած միջադեպերի հետևանքով, որոնք խաթարել են երթևեկությունը երկրի մի քանի օդանավակայաններում և կարևոր վայրերում»: Շվեդիայի զինված ուժերը իրենց հարևաններին կտրամադրեն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր (Counter UAS): Հայտարարության մեջ նշվում է, որ տրամադրվող միջոցները «ունակ են հայտնաբերել և չեզոքացնել հնարավոր անօդաչու թռչող սարքերը՝ օգտագործելով սենսորներ և խլացնող  համակարգեր»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դանիայում անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովի պատճառով սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը թագավորության օդային տարածքը փակ կլինի քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում