Հայաստան

Շարունակվում է Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Նյու Յորք. հանդիպումներ՝ COP17-ի կազմակերպչական աշխատանքների շրջանակում

2 րոպեի ընթերցում

Շարունակվում է Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Նյու Յորք. հանդիպումներ՝ COP17-ի կազմակերպչական աշխատանքների շրջանակում

Շարունակվում է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Նյու Յորք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ 

Այցի օրակարգում ներառված են մի շարք հանդիպումներ՝ COP17-ի կազմակերպչական աշխատանքների շրջանակում, որոնց ընթացքում քննարկվում են կազմակերպչական գործընթացները, սպասվող ծրագրերը և համագործակցության հնարավորությունները։

Այսօր նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում ունեցավ ԵՄ Շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համաժողովների համադրման կարևորությունը՝ անդրադառնալով նախորդ COP-երի փորձին և տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ ձևավորվող սիներգիաներին։ Նախարարը շեշտեց ճիշտ մոտեցումների և արդյունավետ մեթոդաբանությունների կիրառման անհրաժեշտությունը՝ նպատակային և շոշափելի արդյունքների հասնելու համար։

Կողմերը անդրադարձան COP17-ի կազմակերպչական գործընթացին, սպասվող աշխատանքներին և նախապատրաստական քայլերին՝ արդյունավետ և համակարգված ընթացք ապահովելու նպատակով։ Կարևորվեց նաև շահակիցների հետ շարունակական կապի պահպանումը և համատեղ իրազեկման արշավների իրականացումը, ինչը մեծապես կնպաստի հանրային ներգրավվածության և տեղեկացվածության բարձրացմանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում