Հայաստանի և Իրանի ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 3 միլիարդ դոլարի. Իրանի դեսպան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել և այս տարի կհատի 900 միլիոն դոլարի շեմը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Երկու երկրների միջև գոյություն ունի շատ մեծ ու հզոր պոտենցիալ։ Վստահ եմ, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելով մենք կարող ենք ապրանքաշրջանառության 900 միլիոն դոլարը հասցնել 3 միլիարդ դոլարի շեմին»,- ընդգծեց դեսպանը։

Նա հավելեց, որ հաջողվել է Հյուսիս–Հարավ ճանապարհային միջանցքի շրջանակում մեկնարկել Ագարակ–Քաջարան ճանապարհի շինարարությունը, որտեղ արդեն արձանագրվել է զգալի առաջընթաց։ «Հայտարարում եմ, որ մենք այս նախագիծը կավարտենք նախատեսված ժամկետից շուտ»,- նշեց Սոբհանին։

Դեսպանը ընդգծեց, որ այսօր կարելի է վստահորեն ասել՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն գործընկերներ ու հարևաններ են, այլ նաև իսկական բարեկամներ։ Նա հիշեցրեց, որ այդ բարեկամությունը հստակ արտացոլվել է Հայաստանի նախագահի և պաշտպանության նախարարի կողմից շնորհված բարեկամության ու պատվո շքանշաններում։

«Մեր հարաբերությունների առաջընթացի գնացքը միշտ շարժվում է, և ոչ մի ուժ չի կարող այն կանգնեցնել կամ իր ուղուց շեղել։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը»,- եզրափակեց Իրանի դեսպանը։

 

Հայերեն English Español Français Русский

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում