Քաղաքականություն

ԱԺ նախագահը վստահ է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ ընտրություններին ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021-ին

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը վստահ է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ ընտրություններին ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021-ին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ավելի շատ ձայն է ստանալու, քան ստացել էր 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման համոզմունք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ-ն ընտրություններին կստանա՞ 50+1 տոկոս ձայն:  

«Եթե առաջ մտածում էի, որ 51 տոկոսը հաստատ կլինի, ապա հիմա վստահ եմ, որ մասնավորապես օգոստոսի 8–ի Վաշինգտոնի համաձայնագրից հետո և այն քայլերից հետո, որոնք արվում են և արվելու են մինչև ընտրություններ, մենք շատ ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021 թվականի ընտրությունների ժամանակ»,-ասաց ԱԺ նախագահը:

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 688 761 ձայն էր ստացել, ինչը հնարավորություն էր տվել, որպեսզի կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կազմի՝ առանց այլ ուժերի հետ կոալիցա ձևավորելու։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում