Հայաստան

Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել է Երևան ժամանած եվրոպական առաջատար մի շարք բուհերի ուսանողների հետ

1 րոպեի ընթերցում

Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել է Երևան ժամանած եվրոպական առաջատար մի շարք բուհերի ուսանողների հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Մոդել ԵՄ կոնֆերանսի շրջանակում Երևան ժամանած եվրոպական առաջատար մի շարք բուհերի ուսանողների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում` Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքը, խոսել հանձնաժողովներում իրականացվող աշխատանքների, օրենքների նախագծերի մշակման գործընթացի մասին: Միջազգային հարաբերություններում պատգամավորն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը: 

Որպես միջխորհրդարանական հանձնաժողովներում, կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ՝  Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է միջազգային կառույցներում խորհրդարանական բարեկամական խմբերի հետ իրականացվող աշխատանքը: Նա պատասխանել է ուսանողների հարցերին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ու խորացման հեռանկարներին:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում