ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Կայուն, ներառական և դիմակայուն գլոբալ տնտեսությանը նվիրված առաջին երկամյա գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կայուն, ներառական և դիմակայուն համաշխարհային տնտեսությանն ուղղված առաջին երկամյա գագաթնաժողով. կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման հանձնառությունների կատարումը» խորագրով միջոցառմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է ԿԶՆ-ների ֆինանսավորման ոլորտում առկա բացերը՝ ընդգծելով, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար մարտահրավերներն ավելի բազմաշերտ և բարդ են, քանի որ վերջիններս աշխարհագրական դիրքի պատճառով ունեն սահմանափակ հասանելիություն համաշխարհային շուկաներին և մատակարարման շղթաներին։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումների կողմնակիցն է՝ նպատակաուղղված այն ավելի ներառական և արդյունավետ դարձնելուն: Հավելել է, որ դա պահանջում է զարգացող եկրներից ավելի ամուր կամքի և ներգրավվածության դրսևորում, ինչպես նաև ֆինանսական գործիքակազմին առնչվող հարցերում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝  խորացնելու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում գրանցված արդյունքների լիարժեք իրականացման գործում։ 

Ամփոփելով խոսքը՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ համերաշխության, գործընկերության և ընդհանուր պատասխանատվության հիման վրա և համատեղ գործողությունների միջոցով հնարավոր կլինի խթանել Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացումը։

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ