Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Մելիսա Ֆլեմինգն անդրադարձել են ապատեղեկատվության և ատելության խոսքի կտրուկ աճին

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Մելիսա Ֆլեմինգն անդրադարձել են ապատեղեկատվության և ատելության խոսքի կտրուկ աճին

Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հաղորդակցությունների հարցերով տեղակալ Մելիսա Ֆլեմինգի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ներկայիս զգայուն աշխարհաքաղաքական միջավայրում ապատեղեկատվության և ատելության խոսքի կտրուկ աճի և դրանց տարածման նոր ու բազմազան ուղիների առնչությամբ: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջազգային հանրության, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ մասնագիտացված կառույցների աջակցությունը՝ ուղղված թվային դիմադրողականության, մեդիագրագիտության և թվային պատասխանատվության ուղղությամբ համագործակցության խթանմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կարողությունների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնման հեռնկարներին: Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ներգրավվելու ժամանակակից տեղեկատվատական տեխնոլոգիաների և հանրային հաղորդակցության ոլորտներում փոխգործակցության խթանմանը և փորձի փոխանակմանն ուղղված նախաձեռնություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում