Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում մասնակցել է Հայաստանի Անկախության օրվա առիթով ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը
1 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 21-ին մասնակցել է Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահականից հայտնում են, որ նախագահը շնորհավորել է ներկայացուցչության աշխատակազմին և հայկական պատվիրակությանն օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ հանուն Հայաստանի զարգացման, բարեկեցության ու խաղաղության։
«Անկախության օրը պետության ամենակարևոր տոնն է, իսկ խաղաղության հաստատումը դիվանագիտության հաղթանակը, այս տոնական օրը մաղթում եմ առաջին հերթին մեր դիվանագետներին, ապա մեզ բոլորիս այդպիսի հաղթանակներ, մեր ժողովրդին խաղաղություն ու զարգացում»,- նշել է նախագահը։
Նա նաև շրջել է ներկայացուցչության շենքում, ծանոթացել ընդհանուր պայմաններին։