Եվրոպա

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը համաձայնեցվել է ԱՄՆ հետ․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը համաձայնեցվել է ԱՄՆ հետ․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը շուտով նախատեսվում է ընդունել, համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին TF1-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«Այս նոր, լայնածավալ պատժամիջոցների փաթեթը համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր առաջին անգամ», - ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ նոր փաթեթը կընդունվի մոտ ժամանակներս։

Սեպտեմբերի 19-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Եվրահանձնաժողովի առաջարկները հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ: Դրանք ներառում են նաև 2027 թվականի հունվարից ԵՄ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելք, ինչպես նաև միջոցառումներ կրիպտոարժույթների և բանկերի դեմ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում