Հարավային Կորեայի նախագահը խոսել է տնտեսական հնարավոր ճգնաժամի մասին

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահ Լի ՉԺե Մյոնը կոչ է արել հրաժարվել լարվածության սրացումից և հանդես է եկել  տարածաշրջանի երկրների, ներառյալ՝ Հյուսիսային Կորեայի, Չինաստանի և Ռուսաստանի հետ խաղաղ գոյակցության օգտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Reuters-ին տված հարցազրույցում:

Հարավային Կորեայի նախագահը նշել է «աճող առճակատումը սոցիալիստական ​​և կապիտալիստական ​​երկրների ճամբարների միջև»: Նրա խոսքով՝ իր աշխարհագրական դիրքի պատճառով Հարավային Կորեան կարող է հայտնվել հակադիր ճամբարի հետ ցանկացած հակամարտության առաջնագծում։ 

Լի ՉԺե Մյոնն ընդգծել է, որ լարվածությունը հատկապես ավելի է սրվում, երբ Հարավային Կորեան, Ճապոնիան և Միացյալ Նահանգները խորացնում են համագործակցությունը, իսկ Չինաստանը, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան ավելի սերտորեն համագործակցում։

«Սա շատ վտանգավոր իրավիճակ է Կորեայի համար, և մենք պետք է ճանապարհ գտնենք՝ դուրս գալու ռազմական լարվածության սրումից։ Մենք պետք է գտնենք խաղաղ համակեցության ճանապարհ», - ասել է Լի ՉԺե Մյոնը։ 

Խոսելով ԱՄՆ նոր մաքսատուրքերի և երկրի տնտեսական վիճակի մասին՝ նա նշել է, որ Հարավային Կորեայի տնտեսությունը կարող է հայտնվել 1997 թվականի փլուզմանը համարժեք ճգնաժամի մեջ, եթե կառավարությունը ընդունի ԱՄՆ ներկայիս պահանջները։

Հայերեն Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել