ՀՀ նախագահ

Գարիկ Մովսեսյանին, Հովհաննես Վարդանյանին և Սամվել Մինասյանին գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել

1 րոպեի ընթերցում

Գարիկ Մովսեսյանին, Հովհաննես Վարդանյանին և Սամվել Մինասյանին գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել

Գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվե Գարիկ Մովսեսյանին, Հովհաննես Վարդանյանին և Սամվել Մինասյանին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պպիկյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել

ՀՀ ԶՈՒ ԳՇ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին,

ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանին,

Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գնդապետ Սամվել Մինասյանին»,- գրել է նախարարը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում