Երևանում 12 անձ սուր աղիքային վարակով տեղափոխվել է հիվանդանոց․ սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք. Երևան, փ. Կոմիտաս 51) արտադրական գործունեությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված հաղորդագրության համաձայն՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ։ Բոլորը սնվել էին նշված օբյեկտում։

Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրական գործընթացները կազմակերպվել են սննդամթերքի հիգիենայի նկատմամբ սահմանված պահանջների կոպիտ խախտումներով։

Մասնավորապես՝ օբյեկտը ապահովված չի եղել տաք ջրով, օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ վիճակում, պատերը պատրաստված չեն եղել լվացվող և ախտահանվող նյութերից, մուտքի դուռը բացվել է անմիջապես խոհանոցային տարածք և չի ունեցել միջատապաշտպան ցանց, սննդային թափոնների բեռնարկղը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի մաքրել և ախտահանել, սարքավորումները և գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

Օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։ Նմուշառված սննդամթերքի լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն։

 

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին