ABC-ն Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ հայտարարություններից հետո դադարեցրել է Ջիմի Քիմմելի հայտնի շոուի հեռարձակումը

3 րոպեի ընթերցում

Ամերիկյան ABC հեռուստաընկերությունն անորոշ ժամանակով դադարեցրել է հայտնի հեռուստահաղորդավար Ջիմի Քիմմելի մասնակցությամբ «Jimmy Kimmel Live» հաղորդումը՝ Քիմմելի կողմից վերջին հաղորդումների ժամանակ Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ հայտարարությունների պատճառով։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երեկոյան ժամանցային հաղորդման վերջին թողարկումների ժամանակ Քիմմելը քննադատել էր Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին Քըրքի սպանության հետ կապված արձագանքների համար՝ նշելով, թե շատ հանրապետականներ ակտիվորեն աշխատում են՝ քաղաքական օգուտ քաղելու ամերիկացի ակտիվիստի սպանությունից։  

Associates Press-ի հաղորդմամբ, Nexstar Communications Group-ը, որի հեռուստակայաններով է իրականացվում ABC—ի հեռարձակումը, անմիջապես արձագանքել էր՝ ասելով, որ սետպեմբերի 17-ից սկսած հանելու է եթերից «Jimmy Kimmel Live»-ը։ Nexstar-ի հեռարձակման բաժնի նախագահ Էնդրյու Ալֆորդը մասնավորապես նշել էր, որ Քըրքի մահվան մասին Քիմմելի հայտարարությունները «վիրավորական և անտակտ են մեր ազգային քաղաքական դիսկուրսի համար այս կրիտիկական ժամանակներում»։ Այս հայտարարությանն անմիջապես հաջորդել է ABC-ի որոշումը՝ եթերից անորոշ ժամանակով հանել «Jimmy Kimmel Live»-ը, որը հեռարձակվում է 2003 թվականից։ 

ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության ակտիվ քննադատ Ջիմի Քիմմելը, ում պայմանագիրը հեռուստաընկերության հետ լրանում է 2026 թվականի մայիսին, որևէ մեկնաբանություն դեռ չի արել։ 

Փոխարենն ԱՄՆ նախագահ Թրամփը ողջունել է հաղորդումը դադարեցնելու ABC-ի որոշումը։ «Հիանալի լուրեր Ամերիկայի համար․ անկումային ռեյտինգ ունեցող Ջիմի Քիմմելի շոուն չեղարվել է։ Շնորհավորում եմ ABC-ին վերջապես քաջություն ունենալու համար՝ անելու այն, ինչ պետք է արվեր։ Քիմմելն ունի զրո տաղանդ ու ավելի վատ ռեյտինգներ, քան անգամ Քոլբերը»,- Truth Social-ում գրել է Թրամփը՝ նկատի ունենալով ամերիկացի կատակերգու և հաղորդավար Սթիվեն Քոլբերին, ում շոուն CBS հեռուստաընկերությունը ֆինանսական պատճառաբանությամբ հայտարարել է 2026 թվականից դադարեցնելու մասին։ 

Հայերեն English

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը