Հայաստան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգային հիմնական մոտեցումները: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հհ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ներկայացվել են միջազգային ստանդարտներին համապատասխան ռազմավարական կառավարման համակարգի բարեփոխման հիմնական ուղղությունները, այդ թվում՝ փաստաթղթերի կոնսոլիդացիան, հստակ աստիճանակարգությունը, մեթոդական պահանջներն ու միասնական ձևաչափերը, կատարողականի բարելավումը, մասնակցային ու հաշվետու գործընթացը և այլն: Անդրադարձ է կատարվել նաև համակարգի ներդրման հետ կապված հարցերին: 

Ռազմավարական կառավարման արդյունավետության բարձրացման ուղղված հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: 

Վարչապետը հանձնարարել է քննարկումների արդյունքում բարձրացված հարցերի և առաջարկությունների հիման վրա հայեցակարգի նախագիծը լրամշակել և ներկայացնել հաստատման: 

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում