ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանը

3 րոպեի ընթերցում

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություններ մաղթել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է՝ Հայաստանի համար կարևոր է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացումը։

«Վերջին տարիներին մեր համագործակցությունը նկատելիորեն ակտիվացել է, և դրա արդյունքում մեր երկկողմ փոխգործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի»,- նշել է նա։ Այս համատեքստում նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կողմերը կստորագրեն համապատասխան համաձայնագիրը։

Անդրադառնալով Հայաստանի երկրի զարգացման ուղուն՝ Հանրապետության նախագահը նշել է, որ անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը հետևողականորեն պաշտպանել և զարգացրել է ժողովրդավարական սկզբունքները՝ մինչ օրս անցնելով բարդ և պատասխանատու ճանապարհ։

Դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը շնորհակալություն հայտնելով ընդունելության համա՝ նշել է.

«Նաև շնորհակալություն իմ հավատարմագրերն ընդունելու համար։ Սա հիանալի ժամանակահատված է լինել Բրիտանիայի դեսպանը Հայաստանում։ Կարծում եմ՝ մեր հարաբերությունները վերջին տարիներին իսկապես բարելավվել են, և դրանք ռազմավարական գործընկերության վերածելու համաձայնությունը մեզ բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում միասին աշխատելու մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, և հատկապես՝ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա»։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին, մասնավորապես՝ կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև համագործակցության նոր հեռանկարներ՝ բարձր տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտներում փոխգործակցության սերտացման ուղղությամբ։

Կողմերը մտքեր են փոխանակել Լոնդոն-Երևան ուղիղ ավիաչվերթների գործարկման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է նաև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր բաղադրիչ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականին Հայաստանում նախատեսված կարևոր միջազգային միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Կենսաբազմազանության վերաբերյալ ՄԱԿ-ի Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17 of the Convention on Biological Diversity)։

Հայերեն العربية English ქართული Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն