Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև Տնտեսական և ֆինանսական քաղաքականության հուշագրի 5-րդ վերանայման ուղղություններին և նոր՝ 6-րդ վերանայման նախագծին, ինչպես նաև ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի կատարման ընթացքին:

ՎԱՀԵ Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումները՝ ուղղված բյուջետային գործընթացների հստակեցմանը, ներդրումների արդյունավետության բարձրացմանը, հարկային քաղաքականության հիմնական ուղղություններին և ֆինանսական ռիսկերի նվազեցմանը։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են շարունակական և արդյունավետ երկխոսության պահպանումը՝ որպես կայուն և կառուցողական համագործակցության ամրապնդման նախադրյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançais中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում