ՀՀ նախագահը և Շվեդիայի նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ

3 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի առայժմ իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն համագործակցության և այն մեծ աշխատանքի համար, որ կատարել է Շվեդիան Հայաստանում՝ հատկապես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։ Շվեդիան և Հայաստանը քաղաքական երկխոսության և համագործակցության բարձր մակարդակ ունեն բոլոր բնագավառներում։ Վստահ եմ, որ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում այդ հարաբերությունները ավելի կակտիվանան»,– նշել է նախագահը։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Եվա Սունդքվիստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով. «Ինձ համար մեծ պատիվ է լինել դեսպան Հայաստանում, որը հիանալի երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով։ Մեծ ակնկալիքով եմ սպասում մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը»։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուտների կայացման ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում է ստացել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման և իրավական պետության կայացման գործընթացներին Շվեդիայի ցուցաբերած աջակցությունը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա միջազգային նշանակալի միջոցառումներին։ Մասնավորապես, քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի և «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական հարցերը։

ՀՀ նախագահը և Շվեդիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ շեշտելով կայուն և տևական խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Երկուստեք շեշտվել է, որ նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ հնարավոր կլինի ստեղծել խաղաղության ամուր հիմքեր, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանի կայուն զարգացմանը։

Հայերեն العربية English Español Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն