ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի զարգացման ֆինանսավորման գծով փոխնախագահին

3 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի զարգացման ֆինանսավորման գծով փոխնախագահ Ակիհիկո (Ակի) Նիշիոյին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, հանդիպումը տեղի է ունեցել Ինժեներական քաղաքում: Այն պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մասնավոր հատվածի համագործակցությամբ և աջակցությամբ: 

Հանդիպումը նվիրված էր Հայաստանի և Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության միջև գործընկերության շուրջ երեք տասնամյակի պատմությանը: Փոխգործակցության մեկնարկից ի վեր՝ Հայաստանում իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ՝ ներառյալ կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, պետական կառավարման և ենթակառուցվածքների ոլորտներում։

Նշվում է, որ 2023 թվականին Հայաստանն առաջին անգամ հանդես եկավ որպես ոչ թե աջակցություն ստացող, այլ որպես դոնոր երկիր: Հայաստանը ՄԶԸ ռեսուրսների համալրմանը տրամադրեց շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար։ Սա հրաշալի հնարավորություն էր Հայաստանի համար՝ մի կողմից օգնելու ցածր եկամուտ ունեցող երկրներին, մյուս կողմից՝ իր երախտագիտությունը հայտնելու ժամանակին ստացած աջակցության համար։

«Մենք ցանկանում ենք մեր օրինակով ցույց տալ, որ ճիշտ և հետևողական աշխատանքի արդյունքում աջակցություն ստացող երկիրը կարող է դառնալ նաև դոնոր երկիր:  Սա մեզ համար մեծ պատասխանատվություն է, և մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երկիր արժանի է ունենալ իր սեփական ինժեներական քաղաքը», - իր խոսքում նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Իր հերթին, Ակիհիկո Նիշիոն ընդգծել է. «Հայաստանի որոշումը պարզապես ֆինանսական պարտավորություն չէ, այլ ներդրում հույսի և համերաշխության մեջ: Հայաստանը, անցնելով բարդ բարեփոխումների ուղի, ապացուցել է, որ հնարավոր է դառնալ ավելի ուժեղ և կայուն պետություն: Սա է միջազգային զարգացման իրական արժեքը, երբ այն իրականացվում է ճիշտ կերպով»:

Հայերեն English Français Русский 中文

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը