Եթե անվտանգության թիվ մեկ գործիքը բանակն է, նշանակում է՝ անվտանգության գործիք չկա․ Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջին գործիքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կա նաև ուրիշ մի բան, որը նախկինում մեզ համար եղել է առանցքային. բանակը մեզ համար եղել է անվտանգության առաջին բնագիծ և առաջին միջոց։ Մեղմ ասած՝ և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ, և՛ չորրորդ։ Ես մի անգամ առիթ ունեցա ասելու, որ չենք էլ նկատել, թե ինչպիսի բեռներ ենք դրել մեր զինվորի ուսերին։ Հետո մենք հասկացանք, ցավոք, որ եթե քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, դա նշանակում է՝ դու չունես անվտանգության գործիք։ Երբ անվտանգության թիվ մեկ գործիքը բանակն է, պետք է ասել հետևյալը՝ անվտանգությունը բացակայում է կատարելապես», - նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բանակը նույնիսկ անվտանգության երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը չպետք է լինի։ 

«Բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջին գործիքը։ Եվ ինչքան իրենից առաջ դու այլ գործիքներ ունես, այնքան լավ։ Եթե վերջինը վեցերորդն է, դա արդեն վատ է։ Դա նշանակում է՝ դու բանակից առաջ ունես ընդամենը հինգ գործիք։ Դու պետք է այնպես անես, որ բանակը լինի 15-րդը, 20-րդը, 50-րդը, 100-րդը։ Սա չի նշանակում, որ դու նսեմացնում ես բանակը»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ պետությունը պետք է նախ ինքը պաշտպանի իր բանակը։

«Եթե մենք ուզում ենք բանակը մեզ պաշտպանի, նախ մենք պիտի պաշտպանենք բանակը։ Եթե մենք ուզում ենք զինվորը պաշտպանի մեզ, նախ զինվորին պիտի պաշտպանենք։ Եվ այս անվտանգության 100 շերտը, որ գոյություն ունի բանակից առաջ, զինվորի և երկրի պաշտպանելու համար է։ Այս առումով մենք մեր անվտանգության ռազմավարությունները կառուցում ենք լեգիտիմության հիմքի վրա։ Այո, լեգիտիմությունն է մեր անվտանգության ապահովման առաջին գործիքը»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն English Español ქართული Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի