Ակնկալվում է Գյումրիից Իտալիա թռիչքների իրականացում. Լուսինե Գևորգյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը բանակցում է նոր չվերթների բացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշեց, որ այդ բանակցությունների առանցքում նաև Գյումրիից չվերթների ավելացման հարցն է։ 

«Ինչպես գիտեք, շուտով Գյումրիից «Վիզ Էյր» ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու դեպի Կիպրոս։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում այս ավիաընկերությունը կհայտնի նաև Գյումրիից դեպի Իտալիա թռիչքներ իրականացնելու մասին»,-ասաց Լուսինե Գևորգյանը։ 

Նրա խոսքով՝ բանակցում են նաև հայկական ավիափոխադրողի հետ, որպեսզի այն նույնպես Գյումրիից չվերթներ ունենա։ Լուսինե Գևորգյանն ընդծեց, որ Գյումրիից այս նոր չվերթներն ակտիվացնելու է Հայաստանի հյուսիսային հատվածը՝ Շիրակի մարզին հատուկ փորձառնություններով։

«Ակտիվ բանակցում ենք նաև Երևանից մի շարք այլ քաղաքներ նոր ուղղություններ բացելու հարցի շուրջ։ Մասնավորապես Երևան-Լոնդոն ուղղությամբ թռիչքներ իրականացնելու հարցն է մեր օրակարգում։ Դրանից բացի, եվրոպական այլ ուղղություններ ևս»,-ասաց Լուսինե Գևորգյանն՝ ընդգծելով, որ տարվում են աշխատանքներ հեշտացնելու ոչ միայն Հայաստանից, այլև դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների հնարավորությունները։

Հայերեն Русский 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում