Հյուսիսային Կորեան ավելի մեծ թվով մարդկանց է մահապատժի ենթարկում, այդ թվում՝ արտասահմանյան ֆիլմեր դիտելու համար. ՄԱԿ

3 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի կառավարությունը ավելի ու ավելի է դիմում մահապատժի, այդ թվում՝ օտարերկրյա ֆիլմեր և հեռուստասերիալներ դիտելու և տարածելու համար բռնված մարդկանց նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը։

Բացի այդ, ըստ զեկույցի՝ ԿԺԴՀ-ն իր ժողովրդին ենթարկում է ավելի շատ հարկադիր աշխատանքի՝ միաժամանակ ավելի շատ սահմանափակելով նրանց ազատությունները։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը պարզել է, որ վերջին տասնամյակում Հյուսիսային Կորեան խստացրել է վերահսկողությունը «քաղաքացիների կյանքի բոլոր ասպեկտների» նկատմամբ։

«Այսօրվա աշխարհում ոչ մի այլ բնակչություն նման սահմանափակումների չի ենթարկվում», - նշում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը՝ հավելելով, որ հսկողությունը դարձել է «ավելի լայնատարած», մասամբ՝ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը նշել է, որ եթե այս իրավիճակը շարունակվի, ապա հյուսիսկորեացիները «կենթարկվեն ավելի շատ տառապանքների, դաժան բռնաճնշումների և վախի, որին նրանք դիմացել են այդքան երկար»։

Զեկույցը հիմնված է վերջին 10 տարիների ընթացքում Հյուսիսային Կորեայից հեռացած մարդկանց հետ անցկացված ավելի քան 300 հարցազրույցների վրա։ Զեկույցի հեղինակները պարզել են, որ ԿԺԴՀ-ում մահապատիժն ավելի հաճախ է կիրառվում։

2015 թվականից ի վեր ընդունվել է առնվազն վեց նոր օրենք, որոնք թույլ են տալիս կիրառել մահապատիժ: Մահապատժի ենթակա հանցագործություններից մեկը օտարերկրյա մեդիա բովանդակության, օրինակ՝ ֆիլմերի և հեռուստասերիալների դիտումն ու տարածումն է։

Երկրից փախուստի դիմած մարդիկ ՄԱԿ-ի հետազոտողներին ասել են, որ 2020 թվականից սկսած ավելի շատ մահապատիժներ են եղել օտարերկրյա բովանդակություն տարածելու համար: Նրանք նկարագրել են, թե ինչպես են այդ մահապատիժներն իրականացվում հրապարակայնորեն՝ մարդկանց մեջ վախ սերմանելու և օրենքը խախտելուց նրանց հետ պահելու համար։

Բացի այդ, փախուստի դիմած գրեթե բոլոր անձինք հայտնել են, որ սննդի պակաս ունեն, և օրական երեք անգամ սնվելը «շքեղություն է»։ 

2025 թվականի ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ Հյուսիսային Կորեայի տխրահռչակ քաղաքական բանտ-ճամբարներից առնվազն չորսը դեռ գործում են։ Սովորական բանտերի բանտարկյալները ևս, ըստ հարցազրույցների մասնակիցների, ենթարկվում են խոշտանգումների։ 

ՄԱԿ-ը կոչ է անում, որ այս իրավիճակով զբաղվի Հաագայի Միջազգային քրեական դատարանը։ 

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից