Նեպալի նախագահը համաձայնել է Գերագույն դատարանի նախկին նախագահին նշանակել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար

2 րոպեի ընթերցում

Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պաուդելը պատրաստակամություն է հայտնել Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկիին նշանակել ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Nepal News պարբերականը:

Պաուդելը խորհրդակցություններ է անցկացրել փորձագետների հետ, սեպտեմբերի 11-ի երեկոյան նաև տեղի է ունեցել նրա հանդիպումը Կարկիի հետ: Ինչպես գրում է պարբերականը, նա «սկզբունքորեն համաձայնել է Կարկիի թեկնածությանը»  ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում: Սակայն պետության ղեկավարը հավանություն չի տալիս խորհրդարանի արձակմանը:

Միևնույն ժամանակ Նեպալի սահմանադրությունը թույլ չի տալիս նշանակել նախարարների կաբինետի ղեկավարի, որը Ներկայացուցիչների պալատի անդամ չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդիր մարմինն արձակված է: Նախագահը, ինչպես նշում է հարթակը, փորձում է գտնել այլընտրանքային լուծում, որը թույլ տա Կարկիին նշանակել այդ պաշտոնում՝ առանց խորհրդարանի արձակման:

Ժամանակավոր կառավարության ձևավորման շուրջ ավելի վաղ բանակցություններ են տեղի ունեցել Նեպալի բանակի կենտրոնակայանում, սակայն դրանք արդյունք չեն տվել:

Շաբաթվա սկզբին Կատմանդուում և Նեպալի մյուս քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել կոռուպցիայի և սոցիալական ցանցերի արգելքի դեմ բողոքի ցույցերից հետո: Դրանք հանգեցրել են երկրի վարչապետի հրաժարականին: Բողոքի ցույցերի հիմնական մասնակիցներ են դարձել ուսանողները և Gen-Z երիտասարդական շարժման ակտիվիստները: Ցուցարարները հրկիզել են պետական հիմնարկությունների շենքեր, այդ թվում՝ խորհրդարանի, Գերագույն դատարանի, դատախազության շենքերը, և հարձակվել են քաղաքական գործիչների և պաշտոնյաների տների վրա։ Երկրում սահմանվել է պարետային ժամ։ 

Ցույցերի ընթացքում զոհերի թիվն, ըստ AFP գործակալության, գերազանցել է 50-ը, վիրավորների թիվը հասել է 1300-ի։

Հայերեն Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել