Աշխարհ

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը պաշտոնանկ է արվել Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը պաշտոնանկ է արվել Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի պատճառով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերն պաշտոնից ազատել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Փիթեր Մանդելսոնին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Նշվում է, որ Մանդելսոնին ազատել են ԱՄՆ-ում մահացած սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի հետ ունեցած կապերի բացահայտումից հետո: 

Հրապարակվել են են մի շարք էլեկտրոնային նամակներ, որոնք բացահայտել են նրա սերտ կապը Ջեֆրի Էպշտեյնի հետ: 

Գաղտնազերծվել է նամակ, որում Մանդելսոնը Էպշտեյնին անվանել է «իմ լավագույն ընկերը»։

Լրատվամիջոցներում հրապարակվել են էլեկտրոնային նամակներ, որոնցում Մանդելսոնը խորհուրդ էր տվել Էպշտեյնին պայքարել վաղաժամկետ ազատ արձակման համար 2008 թվականին, երբ նրան սպառնում էր 18 ամսվա ազատազրում՝ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար։

Մանդելսոնը սեպտեմբերի 10–ին հայտարարել էր, որ խորապես զղջում է Էպշտեյնի հետ կապի համար: 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում