Եվրոպա

Լեհաստանը ռազմական տեխնիկա է ուղարկում բելառուսական սահման

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը ռազմական տեխնիկա է ուղարկում բելառուսական սահման

Լեհաստանը սեպտեմբերի 10-ի առավոտյան ռազմական տեխնիկա է ուղարկել բելառուսական սահման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է լեհական «Ազգային առաջին» պետական ​​հեռուստաալիքը։

Ըստ հրապարակման՝ լեհական ռազմական տեխնիկայի շարասյունը շարժվում է դեպի Բելառուսի սահման։ Առավոտյան կադրերում երևում է լեհական զորքերի ակտիվ տեղաշարժը, այդ թվում՝ շարասյուները, որոնք շարժվում են դեպի Բելառուսի հետ սահման։

Հեռուստաալիքը նաև տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է Լեհական բանակի ռազմական տեխնիկայի տեղաշարժն ընդհանուր օգտագործման ճանապարհներով։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում