Հայաստան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ-ի կողմից Հայաստանի իրավապահ համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար:

ԵԽ նախագահը նույնպես շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ պատրաստակամության և բազմաբնույթ համագործակցության համար: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են քննիչների կարողությունների զարգացման ծրագրերը, անդրադարձ է կատարվել համագործակցության խորացման ուղղություններին, մասնավորապես՝ կիբեռհանցագործությունների կանխարգելման և բացահայտման, երեխաների և անչափահասների պաշտպանութան համակարգի կատարելագործման, Քննչական կոմիտեում նորանոր տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ:

Կողմերն արձանագրել են, որ Քննչական կոմիտեի և ԵԽ գրասենյակի միջև կա համագործակցության ամուր հիմք՝ նոր նախաձեռնությունների համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննիչների մասնագիտական կարողությունների կատարելագործման ուղղությամբ համատեղ դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EspañolქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում