Մշակույթ

Հայաստանի պետական կամերային երգչախումբը միջազգային փառատոններում ներկայացրել է Կոմիտասի «Պատարագը»

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական կամերային երգչախումբը միջազգային փառատոններում ներկայացրել է Կոմիտասի «Պատարագը»

Հայաստանի պետական կամերային երգչախմբի արական կազմը սեպտեմբերի 1-8-ը մասնակցել է Իտալիայում և Հունաստանում անցկացվող բարձր հեղինակություն ունեցող միջազգային հոգևոր փառատոնների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իտալիայի Ֆանո քաղաքում երգչախումբը մասնակցել է Միջազգային բազմաձայն երգչախմբային 52-րդ փառատոնին, իսկ Հունաստանի Պատմոս կղզում՝ Հոգևոր երաժշտության 23-րդ փառատոնին։ 

Այս փառատոնները հոգևոր երաժշտությունը ներկայացնելու կարևոր հարթակներ են, որտեղ հանդես են գալիս տարբեր երկրների բարձրակարգ երգչախմբերը ու երաժշտական կոլեկտիվները։ Հայաստանի պետական կամերային երգչախումբն իր բացառիկ համերգային ծրագրով ներկայացրել է հայ հոգևոր երաժշտությունն իր ողջ գունապնակով, որի առանցքում, իհարկե, Կոմիտասն էր։ 

Յուրաքանչյուր երկրում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով։ Ծրագրում ներառված էր Կոմիտասի «Պատարագ»-ը, ինչպես նաև հայ միջնադարյան և ժամանակակից համաշխարհային կոմպոզիտորների հոգևոր ստեղծագործություններ, որոնք լավագույնս ներկայացնում են հայ երաժշտության համաշխարհային արժեքը։ 

Երգչախումբը փառատոններին մասնակցել է Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի հրավերով և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում