Աշխարհ

Թաիլանդի նախկին վարչապետը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման

2 րոպեի ընթերցում

Թաիլանդի նախկին վարչապետը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման

Թաիլանդի դատարանը նախկին վարչապետ Թաքսին Չինավատրային դատապարտել է մեկ տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ սա հերթական հարվածն է այդ ազդեցիկ քաղաքական ընտանիքին։

Թաքսին Չինավատրան մի քանի տարի արտասահմանում ապրելուց հետո 2023 թվականին վերադարձել էր հայրենիք, որտեղ դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար։ Սակայն այդ ժամկետը կրճատվել էր մինչև մեկ տարի։ Նախկին վարչապետն ընդամենը մեկ օր է անցկացրել բանտում, քանի որ անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց՝ սրտի խնդիրներից դժգոհելու պատճառով, իսկ վեց ամիս անց ներում էր ստացել և վերադարձել տուն։ 

Սեպտեմբերի 9-ին Գերագույն դատարանը վճռել է, որ նրա հոսպիտալացումը եղել է անօրինական, և որ 76-ամյա քաղաքական գործիչը պետք է ազատազրկվի։ 

Թաքսինը և Չինավատրա ընտանիքը Թաիլանդի քաղաքականության մեջ գերիշխող դեր են ունեցել այն ժամանակից ի վեր, երբ նա 2001 թվականին ընտրվել է վարչապետ։ Նրա դուստր Փեթոնգթան Չինավատրան նույնպես զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը 2024 թվականից, սակայն 2025 թ. օգոստոսի 29-ին նրան հեռացրել են պաշտոնից Կամբոջայի նախկին վարչապետի հետ հեռախոսազրույցի պատճառով։

Թաքսին Չինավատրան պաշտոնից հեռացվել էր 2006 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո. նա տարիներ շարունակ ապրել էր աքսորում, հիմնականում՝ Դուբայում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում